ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հերթական «սիլլան» ոստիկանությանն ու պետությանը
19:30, 02.08.2019 | mamul.am
19600 | 0

Այսօրվա քննարկվող գլխավոր թեման Երևան-Սևան մայրուղում` «Արծվի» արձանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունն ու դրան հաջորդող միջադեպերն են։ Ինչպես հայտնի է, պայթյունի հետևանքով վնասվել են կայանված Range Rover, Nissan մակինիշի ավտոմեքենաները, որոցից առաջինը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

Տեսախցիկներն այսօր արձանագրել են, թե ինչպես վերջինի թիկնապահներից մեկը, չենթարկվելով ոստիկանների հրահանգներին, մասնակի վրաերթ կատարելով ոստիկաններից մեկին և պոկելով արգելապատնեշը, ցուցադրաբար հեռացրել է ավտոմեքենան դեպքի վայրից։ Միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։ Քաղաքացիներն ասում են, որ «նման պահվածքն ուղղակի ապտակ է ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև պետությանը»։ Ասում են նաև, որ քաղաքացիները կես կատակ-կես լուրջ նշում են, որ եթե ոստիկանությունն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել և այդչափ ստորացված է, ապա պարզ է, որ քաղաքացիներն ընդհանրապես հույս չեն կարող դնել այդ կառույցի վրա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր