ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հատուկ ջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևի առանձնատունն ու ձերբակալել նրան
20:45, 07.08.2019 | mamul.am
17857 | 0

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցները հայտնել են, որ հատուկ ջոկատայինները գրոհել են քաղաքական գործչի առանձնատուն և ձերբակալել են նրան, փոխանցում է РИА Новости-ն:

«Հրաձգություն սկսվեց, ուժայինները նրան բռնեցին և ինչ-որ տեղ տարան»,- հայտնել են Ատամբաևի կողմնակիցները: Նշվում է, որ միջադեպի հետևանqով կան վիրավորներ:

Ձերբակալության պատճառն այն էր, որ նա 3 անգամ հրաժարվել է որպես վկա ներկայանալ հարցաքննության՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման գործով:

Գործողությունների մեկնարկից առաջ նա իջել էր Քոյ-Տաշում գտնվող իր տան երկրորդ հարկից, ողջունել աջակիցներին, գրոհի սկսվելուն պես՝ հեռացել տեսադաշտից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր