ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ուզում եք մարդասպանները կամ նման հրաման տվողները դատվե՞ն, թե՞ ոչ. կողմնորոշվեք. Էդմոն Մարուքյան
21:20, 08.08.2019 | mamul.am
5826 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցկայքի իր էջում գրել է. «BBC-ի նյութի հրապարակման հետ կապված երկու հարցադրում է արվում.

- Նախ, որ այդ նյութերը Քոչարյանի ավարտված գործից են, հետևաբար` հրապարակային: Եթե այդ նյութերը Քոչարյանի ավարտված գործից են, ուրեմն մարդկանց վրա կրակելու հրաման տվողը այդ նույն գործի շրջանակներում պետք է արդեն մեղադրյալ լիներ, բայց նման բան չկա գործն էլ ավարտված դատարանում է:

- Երկրորդ հարցադրումն այն մասին է, որ եթե նյութերը տաս անձանց սպանությունների գործից են, ապա ոչինչ, դա էլ է նորմալ, ի՞նչ անենք, թե նախաքննության գաղտնիք է հրապարակվել:

Նախ որքանով, որ ես գիտեմ, մենք իրավական պետություն ենք կառուցում, ոչ թե պետություն, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Եվ եթե նորմալ է, որ քրեական գործի նյութեր հրապարակվեն, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարդասպան կամ մարդ սպանելու հրահանգ տվող անձ կարող է այդ հանգամանքն ի շահ իրեն օգտագործել և ուղղակի չդատվել, պատասխան չտալ իր արարքի համար:

Հիմա կողմնորոշվեք` ուզո՞ւմ եք, որ մարդասպանները կամ նման հրաման տվողները դատվեն, ուրեմն պետք է նորմալ նախաքննություն ունենանք։ Իսկ եթե ուզում եք չդատվեն, ուրեմն շարունակեք ասել` հա դե ինչ անենք, որ հրապարակվել է, կարևորը հիմա BBC-ից իմացանք մեր ստեղ ընդեղից լսածները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր