ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Դավիթ Սանասարյանի բաց նամակը` ՀՀ դատախազությանը
16:15, 09.08.2019 | mamul.am
5188 | 0

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Դատախազությանը.

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները: Հարգելի դատախազություն, Ձեր՝ 26.04.2019-ի «Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ» վերնագրով մամլո հաղորդագրությունը փաստեց, որ ՊՎԾ ուսումնասիրությունը տեղին է եղել և ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կա։ Սակայն մինչ օրս գործի արդյունքը չի երևում, ավելին՝ ՍԳԼ ԲԿ-ն կրկին խախտում է օրենսդրի և կառավարության սահմանած պահանջները։ 19.06.2019-ին «Վ» ընկերության կողմից բողոքարկվել է թվով 7 ընթացակարգեր, որի պահանջն է եղել արգելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ին ընդունել որոշումներ, կնքել պայմանագրեր և պարտավորեցնել պատվիրատուին չկայացած հայտարարել տվյալ ընթացակարգերը, որը 18.07.2019թ. ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից կայացվել է որոշում «Վ» ՍՊԸ ներկայացրած բողոքը բավարարել և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » հայտարարած թվով 7 ընթացակարգերով մրցույթները հայտարարել չկայացած։ Հարգելի գործընկերներ, եթե վերոնշյալ ընկերության կողմից չբողոքարկվեր տվյալ ընթացակարգերի անցկացումը (ի դեպ, բողոքարկող «Վ» ՍՊԸ-ն չի մասնակցել վերոնշյալ մրցույթներին), վստահեցնում եմ, որ վերջիններս կիրականացվեր խախտումներով, չնայած, համոզված եմ, որ ՊՎԾ-ն կարձագանքներ խախտումներին։ Այնուամենայիվ, քանի դեռ նախորդ գործի իրավական լուծումը չի տրվել, քանի դեռ պատասխանատուները չեն պատժվել, խախտումներով ընթացակարգերը շարունակվելու են։ Հասկանալի է ձեր բազմազբաղությունը, բայց նաև հույս ունեմ, որ դրան զուգընթաց առաջիկայում նախաքննությունը կավարտվի և կտեսնենք վերոհիշյալ գործի իրավական հանգուցալուծումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր