Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.91, EUR 528.16, RUB 7.12, GBP 576.71
+32 °C, +22 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Քարին տակի քարանձավում հայտնաբերվել են մարդու և կենդանու ոսկորներ. պեղումները շարունակվում են
08:45, 13.08.2019

Քարին տակի քարանձավում այս տարի պեղումները մեկնարկել էին հուլիսի 26-ին: Դրանք շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարին տակի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Լևոն Եպիսկոպոսյանն ասել է, որ կարողանում են վերականգնել տարածքի կենդանաբանական, բուսաբանական պատմությունը, որին կավելացնեն նաև մարդաբանականը:

«Անցած տարի կատարված հետազոտության արդյունքներն արդեն ընդհանրացվել են, և մոտ 3-4 շաբաթ առաջ գիտական հանդեսում լույս է տեսել մեր հոդվածը, որտեղ ամփոփվել են նախորդ տարիների կատարած պեղումների արդյունքները: Նույնը կատարելու ենք նաև այս տարի: Իր ծավալով և բազմազանությամբ նյութը մեծ է, և փորձելու ենք այն միջազգայնացնել»,- նշել է Լ. Եպիսկոպոսյանը:
Նրա խոսքով՝ 2011թ-ին հայտնաբերված քարանձավում կանոնավոր պեղումները մեկնարկել են 2016-ին: Մինչ այդ ևս երկու տարի իրականացվել են հետախուզական աշխատանքներ:

«Ժամանակագրական առումով ենթադրվում է, որ մոտ 8-10 միլիոն տարի առաջ է եղել քարանձավի ձևավորման սկիզբը: Սա բացառիկ հնարավորություն է տարածաշրջանում բնական միջավայրի զարգացման էվոլյուցիայի մասին ունենալու գաղափար և պատկերացում կազմելու, թե ժամանակի ընթացքում ինչպես է զարգացել շրջակա միջավայրը: Մենք դեռ երկար կաշխատենք, քանի որ գործում ենք մի քանի ուղղություններով»,- ավելացրել է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրադինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, հնագիտական արշավախմբի անդամ Արա Ավագյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր