ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՀ-ից «Պոբեդա» ավիաընկե­րության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է. «Հրապարակ»
09:20, 13.08.2019 | mamul.am
3562 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք․ հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք քանակով չեն ստացել։

Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: Ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար: Հիմա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր