ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եկել ենք ասելու՝ դուք դատական իշխանությո՞ւն եք, թե՞ կառավարության գրպանային ԲԴԽ». Քոչարյանի աջակիցներ
10:20, 13.08.2019 | mamul.am
5954 | 0

ՀՀ երկրորդ նաագահ Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նամակ են հանձնել Բարձրագույն դատական խորհրդին: Նամակում մի քանի պահանջ են ներկայացրել՝ վերաբերող ԲԴԽ-ի անգործությանը: «Կետերից մեկը վերաբերում է Ռ. Քոչարյանի գործին, մյուսը՝ վարչապետի վերաբերմունքին դատավորների նկատմամբ: Ուզում ենք պատասխան ստանալ, թե ինչպե՞ս են վերջինները վերաբերվում Ն. Փաշինյանի՝ «դատավորները վնգստում են» արտահայտությանը: Հետևողական ենք լինելու. եթե ԲԴԽ-ն որակական գործողությունների չդիմի դատական իշխանության անաչառությունն ապահովելու համար, ակցիաներն ավելի ընդգրկուն են դառնալու»,- ասացին աջակիցները:

Տեսանյութը՝ Aysor.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր