ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մեր ընկերներից մեկին գիշերը փռել են ասֆալտին». Քոչարյանի աջակից
10:40, 13.08.2019 | mamul.am
14921 | 3

Ռ. Քոչարյանի աջակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ շենքի մոտ երեկվա ակցիայից հետո, իրենց ընկերոջը բերման են ենթարկել բաժին. «Ամբողջ գիշեր գտնվել եմ ոստիկանությունում: Մեր աջակիցներից մեկը ոստիկանության ճաշակով չի եղել ու Աջափնյակի տարածքում, գիշերը 3-ի սահմաններում, փռել են ասֆալտին: Բերման են ենթարկել, իրականացրել են վարչական ձերբակալում, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը: Եթե այս լայվը կտեսնի պարոն Օսիպյանը, թող մեր պատվարժան ոստիկաններին բացատրի, որ քաղաքացին պարտավոր է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, բայց պետք է լինի պահանջ ու օրինական: Գալիս են, մարդը հաճելի չէ, փռում են ասֆալտին, տանում բաժին ու ասում՝ բաժնում կասենք ինչ, ոնց»,- ասաց աջակիցը:

Քիչ առաջ Ռ. Քոչարյանի կողմնակցիները նամակ են հանձնել Բարձրագույն դատական խորհրդին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր