Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.91, EUR 528.16, RUB 7.12, GBP 576.71
+32 °C, +22 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պետք չէ հավատ ընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին». ԱՀ ՊԲ
10:50, 13.08.2019

Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելն ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր