ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Գյումրեցի Մարիամը և իշխանամետների անմեղսունակությունը». Գագիկ Համբարյան
05:10, 14.08.2019 | mamul.am
6590 | 3

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրեցի Մարիամը և իշխանամետների անմեղսունակությունը. գյումրեցի Մարիամ Պավլեյանի և Հայաստանի վարչապետի միջև Գյումրիի փողոցներից մեկում կայացած «կոշտ զրույցը», որը բուռն քննարկումների և հատկապես սոցցանցերում իշխանամետ օգտատերերի աննկարագրելի ագրեսիայի առիթ դարձավ, հուսամ, այս հարցազրույցով կավարտվի... Բայց ինձ մի բան է հետաքրքրում... Մարիամին, 5000 դրամով ծախված, փողոցային, պոռնիկ, լկտի, խելագար, հոգեկան հիվանդ, պատվեր կատարող, «Կիսաբաց լուսամուտներ»-ի խուլիգան հերոս-մասնակից և այլ այլանդակ վիրավորանքների արժանացրած և իրենց էջերում նրա մասին ապատեղեկատվություն, կեղծ կայքերի հրապարակումներ և վիրավորանքներ տեղադրած պարոն Փաշինյանի երկրպագուները, գոնե, ներողություն կխնդրե՞ն տիկնոջից, որ նրան անտեղի վիարվորել են...Համոզված եմ՝ մեծ մասն այնպիսի վարքագիծ կդրսևորի, թե ոչինչ էլ չի եղել, իսկ որոշ զանգվածն էլ կշարունակի ագրեսիվ և փողոցային հռետորաբանությունը... Այո՛, տիկինը բավական կոպիտ էր, երբ մոտեցավ Հայաստանի վարչապետին իր հարցադրումներով, բայց Նիկոլ Փաշինյանն իրեն պահեց կոռեկտ՝ լսելով և բավական հանգիստ պատասխանելով բորբոքված կնոջ հարցադրումներին... Սակայն, Փաշինյանի մոտ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու Փաշինյանի երկրպագուների մոլուցքը կրկին ապացուցեց, որ վերջիններիս մեջ ահռելի շատ են տգետ, անմակարդակ, փողոցային բառապաշարով անձինք, որոնք ուղղորդվում են նույն այդ երկրապագուների մի զանգվածի կողմից, որոնք միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, մանիպուլյատորներ են կամ էլ նենգափոխում են տեղի ունեցածը...
Ի դեպ, Մարիամի հետ շփված լրագրողները ևս ասում են, որ տիկինը բավական ադեկվատ անձ է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր