ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Քաղաքացիները պետք է պահանջեն «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը». Բաբկեն Հարությունյան
04:05, 14.08.2019 | mamul.am
3821 | 0

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ քաղաքացիներին` պահանջեք «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը. քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով Երևանի պաշտպանության ճակատի` Երևանի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնելուն, ասել է` պայմանագրի չտրամադրումն օրենքի խախտում չէ: Խնդրի իրավական մասը նշել էինք մեր հայտարարության մեջ, բայց ոչ իրավականի մասով մամլո խոսնակը պետք է պատասխանի, թե ինչպես է ստացվում, որ նաև Հայկ Մարությանն ու Հովսեփ Կուբատյանն են հղումներ անում պայմանագրի կետերին, ասում` տեղեկատվությունը բաց է և յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել և ստանալ պայմանագիրը: Կոչ եմ անում քաղաքացիներին դիմել քաղաքապետարան և պահանջել «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը: Չտրամադրելու դեպքում պատրաստ եմ օգնել դատական տասնյակ, հարյուրավոր հայցեր ներկայացնելու դատարան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր