ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում գնային վերահսկողություն սահմանվի». Դավիթ Հովհաննիսյան
23:30, 13.08.2019 | mamul.am
10525 | 2

Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պաշտոնյաներ, խնդրում, ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում, ինչպես նաև զորամասի խանութ-թեյարաններում գնային վերահսկողություն սահմանեք, և գները լինեն այնպիսին, ինչպիսին են Երևանում գտնվող խանութներում, իսկ խանութի «հայրենասեր» տերերին կխնդրեմ խղճով շարժվել։ Հարգելի ՀՀ կառավարություն, խնդիրը ևս օրակարգային է և հապճեպ լուծման կարիք ունի։ Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, մեր զինվորները պարտավոր չեն հարստացնելու ինչ-որ խանութատերերի, և պահանջում ենք` զորամասերում այդ բոլոր թեյարաններին ստիպեք ապրանքները վաճառեն համապատասխան գներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր