ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի նոր ներկայացումներով
08:45, 14.08.2019 | mamul.am
2376 | 0

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին, Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումով. բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, գլխավոր դերում՝ Անի Խաչիկյան: Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված «Բուրատինոյի արկածները» երաժշտական-ներկայացումը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի:Նշենք, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամռան ամիսներին իրականացրել է մի շարք վերանորոգման աշխատանքներ. վերանորոգվել են դահլիճի նստատեղերը, թարմացվել են գորգածածկը և մասնակի լուսային սարքավորումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր