ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Դաշուշենը հավակնում է դառնալ զբոսաշրջային կենտրոն». համայնքի ղեկավար
22:30, 13.08.2019 | mamul.am
4025 | 0

Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքը հավակնում է դառնալ զբոսաշրջային վայր ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ օտարերկրացիների համար: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Դաշուշեն համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը:

Նրա խոսքով՝ համայնքում տեղադրված 50 մետր բարձրությամբ լուսատու խաչը տեսնելու համար շատերն են այցելում համայնք:

«Վերջին տարիներին նկատելի է այցելուների զգալի աճ, ինչը ողջունելի է: Հովանավորչական միջոցներով վերջերս վերանորոգվել է գյուղի եկեղեցին, որը ևս հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ: Չնայած գյուղը փոքր է և ունի 137 բնակիչ, սակայն արտահոսք գրեթե չկա: Դաշուշենը հարակից է Ստեփանակերտին, հենց այդ պատճառով էլ մարդիկ մշտապես բնակվում են գյուղում»,- ավելացրել է Ռ. Ասլանյանը:

Համայնքի ղեկավարը նշել է, որ գյուղում առկա է շուրջ 33 տնտեսություն: Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Վերջին տարիներին բնակիչներն ակտիվորեն զբաղվում են ջերմոցային մշակաբույսերի աճեցմամբ, որը, ըստ Ռ. Ասլանյանի, հնարավորություն է տալիս ոչ միայն սպառելու իրենց իսկ արտադրանքը, այլև գյուղմթերքը վաճառելու շուկայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր