Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+21 °C, +8 °C ... +23 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փաշինյանն իրեն շատ ավելի բարձր պահեց, քան «Ֆեյսբուք»-ում կնոջը վարկաբեկող մարդիկ». Զառա Հովհաննիսյան
18:25, 13.08.2019

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հետաքրքր են մարդիկ. եթե կինը բողոքում է, ուրեմն կամ հիվանդ է, կամ ուղարկված։ Այս ի՞նչ վերաբերմունք է։ Ինչո՞ւ եք պիտակավորում գյումրեցի կնոջը, մարդը հնարավոր է իր կյանքի դժվարին շրջանում է ու փորձել է դա որևէ կերպ բարձրաձայնել։ Հիմա դրել ու հիվանդ կամ ուղարկված եք կոչում, որ ի՞նչ։ Այդպես լռեցնում եք ցանկացած մեկին, որ փորձում է որևէ կերպ կիսվել իր ցավով կամ տրտմությամբ։ Ամեն օր ինձ հետ խոսում են առնվազն մի քանի կանայք, որոնք հուսահատված են, հալածված են կամ շահագործված, նույն բառապաշարով, նույն հուսահատության ճիշով։ Ինչ, կարծում եք Հայաստանում բոլոր խնդիրները լուծվա՞ծ են, արդեն որևէ բողոքելու տեղ չկա՞։ 10-ամյակներով կուտակված խնդիրները լուծելու համար առնվազն հնգամյակ է պետք, ու սովորեք, որ մարդիկ, հնարավոր է, այդքան համբերություն չունենան, նրանք շատ երկար են տառապել ու դեռ տառապում են։ Այսպիսի անհանդոդւրժող ու մեծամիտ հասարակության պայմաններում կողքինի ցավին անհաղորդ հանրությունը միայն երեսպաշտ է։
Հ․Գ․ Ի դեպ, Փաշինյանն իրեն շատ ավելի բարձր պահեց, քան ֆեյսբուքում իրեն հավատարմություն հայտնող ու կնոջը վարկաբեկող մարդիկ։ Սակայն, այդ մարդկիկ ամեն ինչ կանեն, որ Փաշինյանը մի քանի տարի հետո կորցնի իր միջի մարդկությունն ու իրենց պես արձագանքի կնոջը՝ անվանարկելով հիվանդ կամ ուղարկված։ Ոչ ոք հրեշ չի ծնվում, նրան դարձնում են․․․»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր