ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չեմ ուզում հավատալ, որ բարձր տրամադրությամբ արձակուրդից վերադարձած զինվորը կարող էր հանձնվել թշնամուն». Գագիկ Համբարյան
20:05, 13.08.2019 | mamul.am
6789 | 1

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը. օգոստոսի 12-ին հայկական բանակում գրանցվեց աղետալի դեպք. ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել մեր զինվորական Արայիկ Ղազարյանը... Թուրք-ազերիներն Արայիկի իրենձ ձեռքում հայտնվելը ներկայացնում են որպես հայ զինվորականի փախուստ և այն «ապացուցելու» նապատակով բեմականացում-ֆոտոսեսիա են կազմակերպել՝ «Կտտանքների ենթարկված հայ զինվորը, սպիտակ դրոշը ձեռքին, հանձնվում է մարդասեր ադրբեջանցիներին» խորագրով... Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ազերիները միամտաբար կամ իրենց կողմից հայ զինվորների առևանգումը ներկայացնում սեփական և միջազգային հանրությանը... Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ԶԼՄ-ներին զուսպ լինել, և տուրք չտալ ադրբեջանական տեսակետը տարածելուն... Մինչև ամեն ինչ պարզ չլինի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին չմեկնաբանել տեղի ունեցածը...
Հ.Գ. Չեմ ուզում հավատալ, որ ընդամենը բարձր տրամադրությամբ, օրեր առաջ, արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամուն...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր