ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է 70%-ով. Известия
13:30, 13.08.2019 | mamul.am
4778 | 0

Ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան նվազել է ավելի քան երկու երրորդով, երբ ուժի մեջ մտավ ուղիղ թռիչքների արգելքը: Այս մասին հաղորդում է «Известия» պարերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրիստական ​​արդյունաբերության միության փոխնախագահ Յուրի Բարզիկինին:
Ըստ նրա, «Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է առնվազն 70%-ով»: Բոլոր նրանք, ովքեր օդային ճանապարհով գալիս էին Վրաստան, դադարեցրել են: Շրջայցերի փաթեթները նույնպես չեն վաճառվում: «Բնականաբար, նրանք, ովքեր իրենց ուղևորությունները ինքնուրույն են կազմակերպել, կարող են Վրաստան հասնել ցամաքային ճանապարհով կամ երրորդ երկրների միջոցով»,- հավելում է Բարզիկինը՝ միաժամանակ նշելով, որ այն շատ ավելի բարդ է և խնդրահարույց՝ չհաշված ռիսկերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր