Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.97, EUR 528.87, RUB 7.49, GBP 628.91
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր... սենց նյուանս էլ կա». Նիկոլ Փաշինյան
14:50, 13.08.2019

Աղբահանության խնդրի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է «Սանիթեք»-ը ձախողել աղբահանության գործը, հնարավո՞ր է՝ պայմանագրերը նորմալ կնքված չեն: «Պայմանագրերը նորմալ են կնքված, լավ պայմանագրեր են ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ «Սանիթեք»-ի համար, բայց ընկերությունը չի կարողանում դա կատարել»,- ասաց քաղաքապետը:

«Ի դեպ, քաղաքապետարանն իր պարտավորությունները նորմալ կատարո՞ւմ է»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

«Իհարկե.... գումարն էլ բյուջեով հաստատված միշտ կա ու ժամացույցով իրականացվում է... Մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ մենք տուգանել ենք նրանց, իրենք ասում են՝ անհիմն է տուգանքը, մեզ դատի են տալիս ու ասում, որ տուգանքն ազդում է աշխատանքի վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ 3 տոկոս տուգանքն ազդում է»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նաև նշեց, որ առաջին իսկ օրվանից ընկերությունն ասում է՝ եկեք բարձրացնենք պայմանագրի արժեքը, այսինքն՝ աղբի դիմաց վարձավճարն ավելացնել։ «Ասում եմ՝ հարգելիներս, դուք 12 տարվա պայմանագիր ունեք Երևանի հետ, էդ պայմանագրի մեջ կոնկրետ գումար է նշված, ես ի՞նչ իրավունք ունեմ այդ պայմանագրի գինը բարձրացնել: Առաջարկ արեցի, ասացի՝ եկեք պայմանագիրը խզենք, նորից դնենք մրցույթի, եկեք ձեր ուզած գնով մասնակցեք, եթե չի լինի այլ ընկերություն, որ ավելի լավ պայմաններ կառաջարկի, դուք կհաղթեք, բայց չհամաձայնեցին»,- ընդգծեց Մարությանը:

Լսելով քաղաքապետի ներկայացրած փաստարկները՝ Փաշինյանն ասաց. «Ընկերության, իրա կապերի հետ կապված ինֆորմացիներ կան, բայց քանի որ ճշտված չեն, հարկ չեմ համարի շատ խոսել: Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր... սենց նյուանս էլ կա»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր