ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
««Բալասանյան» դաշինքի առնչության վերաբերյալ տեղեկություն չունեմ, «Սպայկա» ընկերության պատճառած վնասն էլ ճշտվում է». ՊԵԿ փոխնախագահ
14:35, 13.08.2019 | mamul.am
3316 | 0

«Գյումրիում մաքսատան կառուցումը այոʹ, տրվել է «Պոդմոսկովիե» ընկերությանը, թե դրա հետևում ով է կանգնած, ես տեղեկություններ չունեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ «Պոդմոսկովիե» ընկերության հետևում կանգնած է Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչներից մեկի հայրը:

ՊԵԿ փոխնախագահը նշեց նաև, որ տեղեկություններ չունի, թե մաքսատան կառուցումը մրցույթո՞վ, թե՞ մեկ անձի միջոցով գնման ճանապարհով է ռուսական ընկերությանը տրվել:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ սովորաբար անհետաձգելի դեպքերում գործարքը մեկ անձից գնման միջոցով է արվում:

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության հանդեպ հարուցված քրգործին՝ Է. Հովհաննիսյանն ասաց, որ այն դեռ նախաքննության փուլում է, միջոցներ են ձեռնարկվում պետությանը հասցված վնասի չափը ճշտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերող ՊՈԱԿ-ի կողմից ենթադրյալ չարաշահումների գործին, ապա ըստ Է. Հովհաննիսյանի՝ ՊԵԿ-ի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար տվյալներ՝ քրեական գործի հարուցման համար:

«Չարաշահումներն անփութության, թե կոռուպցիոն դրսևորումների արդյունք են, պատասխանաը կստանանք նախաքննության փուլն ավարտվելուց հետո: Ամեն դեպքում՝ չարաշահումները վերաբերում են ապրանքը ցածր գնով ձեռքբերելու, սակայն բարձր գին ներկայացնելուն»,- ասաց ՊԵԿ փոխնախագահ Է. Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր