ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում
06:10, 14.08.2019 | mamul.am
2441 | 0

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչական գործեր, կավից պատրաստված սպասք և դեկորատիվ այլ աշխատանքներ: «Լիլիթի աշխատանքները թարմություն տվեցին մեր ցուցասրահին: Այստեղ ցուցադրված են բազմաժանր, բազմաոճ, բազմատեսակ աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր հեղինակը դեռ կայացման ճանապարհին է, բայց արդեն շատ ամուր քայլեր է անում արվեստում, քանի որ բազմաշնորh և տաղանդավոր է»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 17-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր