Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարոն Մարգարյան հանցագործի շնորհիվ «Սանիթեք» ընկերության հետ կնքվել է պայմանագիր Երևանի աղբահանության 12 տարի անընդմեջ ծառայություն մատուցելու համար։ «Սանիթեք» կազմակերպությունը չի իրականացնում պարտականությունները։ Նոր օպերատոր Հայաստան բերելու համար անհրաժեշտ է նոր տենդեր։ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ «Փյունիկ» և «Երևան» հիմնադրամներում չարաշահումների թեմայով, սակայն միակ տեղեկատվությունն ԱԱԾ-ից 1 տարվա ընթացքում 1,8 մլրդ դրամի վնասի փոխհատուցումն էր Տարոնի կողմից։ Որոշ տեղեկությունների համաձայն Տարոն Մարգարյանը թռած ա երկրից, Մոսկվայում բարգավաճում ա և զարգացնում իր բիզնեսը։ Ուր է մեղադրանքը և Տարոնի նկատմամբ կալանավորման որոշումը»։ |