ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը
18:00, 13.08.2019 | mamul.am
6067 | 0

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 13–ին ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ալեքսանդր Զաքարյանը և Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղեծը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր