Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.94, EUR 528.10, RUB 7.20, GBP 576.98
+31 °C, +20 °C ... +37 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այն արտաքին ասպարեզում սպասարկում է օտար երկրի՝ Ռուսաստանի շահերը,». Երջանիկ Աբգարյան
09:00, 14.08.2019

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում օլիգախիա չպետք է գոյություն ունենա: Օլիգարխիան թալանչիական, հակաժողովրդական, հակաժողովրդավարական և քրեահանցագործ խմբավորում է, որը մշտապես հակապետական, հակազգային, հակաժողովրդական, հակաժողովրդավարական և դավաճանական իշխանությունների ներքին հենարանն է և օտար արտաքին ուժերի սպասարկուն: Այն արտաքին ասպարեզում սպասարկում է օտար երկրի` Ռուսաստանի շահերը, իսկ ներքին ասպարեզում` հակազգային, դավաճանական քաղաքական ուժերին: Հայաստանում, տիրելով հսկայական տնտեսական կարողությունների, օլիգարխիան ազդեցության տնտեսական կարևորագույն լծակներ է ստեղծել ժողովրդի վրա իր ազդեցությունը տարածելու և իր կամքը նրան թելադրելու համար: Այս իրադրության մեջ մեր ժողովրդի արմատական շահերը պահանջում են պետականացնել նրանց պատկանող բոլոր ձեռնարկությունները և ֆինանսական այլևայլ աղբյուրներն ու առկա միջոցները: Դրանք ժամանակավորապես պետք է հանձնել պետական կառավարման: Այդուհետև դրանք մասնավորեցնել փոքրացված միավորներով` բացառելով դրանց խոշորացումը` միաժամանակ պահպանել դրանց առկա աշխատուժն ու ստեղծել հավելյալ աշխատատեղեր` ըստ նորացված ձեռնակության անխուսափելի նոր կարիքների»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր