ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մութաֆյանի նկատմամբ տարիներ առաջ քրգործ է հարուցվել
15:35, 18.08.2019 | mamul.am
5274 | 0

Մեդիափորձագետ Ռաֆայել Աֆրիկյանը երկուշաբթի ֆեյսբուքյան իր էջում տարածել էր Ռ. Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի լուսանկարը ու կից գրել հետևյալը. «Մի թմրավաճառի պատմություն. սա Նարեկ Մութաֆյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվիստներից։ 2016-ի հոկտեմբերի 28-ին նա, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, մաքսանենգությամբ, իրացնելու նպատակով Հայաստան է ներկրել խոշոր չափերի` 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։ 2016-ին Նարեկը ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։ Այսօր դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։

Հաջորդ օրը Աֆրիկյանի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց Նարեկ Մութաֆյանը՝ նշելով հետևյալը. «Ռաֆայել Աֆրիկյանը, ով հանդիսանում է վարչապետի աշխատակազմի աշխատակից, իմ մասին հրապարակել էր լուր, որի համաձայն՝ իբր թե ես երեկ՝ 12.08.2019թ-ին, ազատազրկվել եմ 4 տարի ժամկետով թմրավաճառության համար: Որը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նման որոշում 12.08.2019թ-ին ոչ մի դատավորի կողմից չի հրապարակվել և հետևաբար ինչպես նշել է Աֆրիկյանը, ուժի մեջ չի մտնի մեկ ամիս անց: Հետագայում Ռաֆայել Աֆրիկյանի քայլերին կտրվի իրավական գնահատական»:

Հաշվի առնելով սոցցանցերում տարատեսակ մեկնաբանությունները, MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն սկսեց՝ օգտվելով DataLex դատական տեղեկատվական համակարգից: Պարզվեց, որ Մութաֆյանի և մի խումբ այլ անձանց նկատմամբ տարիներ առաջ քրգործ է հարուցվել:

Գործի համար՝ ԵՄԴ/0021/01/17

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

«Վ. Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, մեղադրյալ Վ. Վարդանյանի և ՀՀ-ում բնակվող Դ. Գաբրիելյանի և Ն. Մութաֆյանի հետ, անձնագրային տվյալները փոխանցելով ԱՄՆ-ում բնակվող Վ. Վարդանյանին, Դ. Գաբրիելյանին իրացնելու նպատակով ձեռք բերելու համար կազմակերպել է Վարդանյանի կողմից մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով 28,10,2016թ Գաբրիելյանի անձնագրային տվյալներով ՀՀ առաքված ծանրոցով խոշոր չափերի 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակների ապօրինի տեղափոխումը ՀՀ, սակայն իր կամքից անկախ չի կարողացել ավարտին հասցնել քանի որ Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի բեռնային համալիրում ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է»:

Գործով անցկացվել են մի շարք նիստեր, վճիռը կայացվել է 2019-ի մայիսի 29-ին: «Նարեկ Լևոնի Մութաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նարեկ Լևոնի Մութաֆյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ գույքի՝ մաքսանենգության առարկա հանդիսացող հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
Նարեկ Լևոնի Մութաֆյանի նկատմամբ 4(չորս) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցել սույն գործով վերջինիս կողմից 2016 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2018 թվականի հոկտեմբեր 3-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահվելու 1 տարի 9 ամիս 13 օր ժամկետը, նրան թողնել կրելու ազատազրկման ձևով նշանակված պատժից 2(երկու) տարի 2(երկու) ամիս 17 (տասնյոթ) օր, պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվել այն փաստացի կրելու համար արգելանքի վերցնելու օրվանից:
Ամբաստանյալ Նարեկ Լևոնի Մութաֆյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` գրավը, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»:

Գործի ընթացքի ու վճռի վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ DataLex-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր