ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Արոնյանն ընթանում է Սենթ Լուիսի մրցաշարի երկրորդ հորիզոնականում
02:30, 14.08.2019 | mamul.am
4521 | 0

ԱՄՆ-ում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ն ընթանում է կայծակնային շախմատի մրցաշար:

Այսօր կայացած 9 պարտիաներում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Շախրիյար Մամեդյարովին, պարտվեց Լենիեր Դոմինգեսին, Մաքսիմ Վաշյե Լագրավին, իսկ մյուս պարտիաներն ավարտեց ոչ-ոքի:

Այսպիսով, վաստակած 17 միավորով, Արոնյանն ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ առաջատար Վաշյե Լագրավից հետ մնալով կես միավորով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր