ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱԳՆ-ում դժգոհ են. նախարարը բոլոր պաշտոններում իր մտերիմներին ու ընկերներին է նշանակում. «Հրապարակ»
09:10, 14.08.2019 | mamul.am
3769 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԳՆ-ում լուրջ ներքին դժգոհություն է ձևավորվում: Պատճառն այն է, որ նախարար Մնացականյանը բոլոր պաշտոններում իր մտերիմներին ու ընկերներին է նշանակում՝ փոխնախարարից մինչև բաժնի պետ ու դեսպան: Եթե նախարարի «հավատարիմը» չես, ապա լուրջ խնդիրներ ունես կարիերային աճի հարցում: Նախարարի բոլոր տեղակալներն իր ընկերներն են: Նույնն էլ՝ դեսպանների, վարչության պետերի պարագայում: Դժգոհները չեն բացառում, որ փակ նամակով կդիմեն վարչապետին, քանի որ Նալբանդյանի ու Մնացականյանի ժամանակների միջև էական փոփոխություն չկա, ու ԱԳՆ-ում «հեղափոխություն չի եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր