«Հրապարակ»-ը գրում է. «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ։ Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |