ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը». Ալեն Սիմոնյան
10:10, 14.08.2019 | mamul.am
22625 | 0

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, որտեղ ես ասել եմ, թե ՀՅԴ-ն է կազմակերպել այցը Լիբանան, կամ հրապարակավ ներողություն խնդրել:
Զանգ.
Հարց`
- Վարչապետն այսօր ասաց.... .... և մամուլում շրջանառվել է, որ ձեր այցը կազմակերպել է «Սանիթեք» ընկերությունը:
Պատասխան`
- Ոչ թե մամուլում, այլ ձեր կողմից է նման բան շրջանառվել, այն կազմակերպվել է տեղի հայության կողմից, որի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՀՅԴ տեղի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հետագայում նաև կազմակերպվել է հանդիպում Հայաստանում ՀՅԴ Լիբանանի ներկայացուցիչներ և վարչապետի հետ:
Այդ տրամաբանությամբ այդ հանդիպումը նույնպես «Սանիթեքն» է կազմակերպե՞լ:
Պատասխան`
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ասածը:
Պատասխան`
- Դիմեք վարչապետի խոսնակին:

Հ.Գ. Բավական է նման բաներ անեք, իմ հետ նման բաները չի անցնում, ձեր Լիբանանի գործընկերներին էլ վատ դրության մեջ եք դնում, ում հետ լավ, հարգալից հարաբերություններ ունեմ: Հա, իսկ փրկօղակ լինի, դուք օգտվեք, ձեզ է դա այսօր պետք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր