ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Լոկոմոտիվ»-ը հայտարարություն է տարածել
13:35, 14.08.2019 | mamul.am
2854 | 0

Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ ««Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումը մնացել է անավարտ։ Հյուրընկալող թիմի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։
Այդ լարվածությունը 2-րդ խաղակեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։ «Լոկոմոտիվ»-ի ղեկավարությունը, անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։ Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվ»-ի նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր