Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.26, EUR 526.74, RUB 7.42, GBP 593.94
+18 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՀ քննչական կոմիտեն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին
14:50, 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել: Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա. Ղազարյանի բուժգրքույկում: Վերոգրյալի մասին Ա. Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր