ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Փաստորեն, վերջին մոտ 30 տարում չեն արվել նման ուսումնասիրություններ». Արմեն Եղիազարյան
01:10, 15.08.2019 | mamul.am
3539 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սույն թվականի հուլիսի 10-ին Սևանի հիմնախնդրի հետ կապված դիմել էի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին պարզելու թե վերջին անգամ երբ է կատարվել ուսումնասիրություն և հաշվարկ Սևանա լճի ավազանում առաջացող ջրային պաշարների քանակի վերաբերյալ, որոնցով բնական ճանապարհով համալրվում են Սևանա լճի ջրային պաշարները: Պատասխանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները եղել են 1968թ., 1982թ., 1985թ. և 1990-ին: Փաստորեն, վերջին մոտ 30 տարում չեն արվել նման ուսումնասիրություններ: Իսկ Սևանա լճի 2017 և 2018թթ. տարեկան ջրային հաշվեկշռի հաշվետվություններից երևում է, որ Սևանի ջրային պաշարները համալրող ջրի քանակը միշտ պակաս է Սևանի գոլորշիացուման ու ներքին արտահոսքի պատճառով ջրի կորստի նկատմամբ, և այդ թվերի հարաբերությունը միշտ բացասական թիվ է ստացվում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր