ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Էրդողանը ծրագրում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա․ The Times
23:05, 14.08.2019 | mamul.am
5733 | 0

Սեփական անվտանգության պահմանման համար Անկարան մտադիր է քրդական զինված խմբավորումները հեռացնել երկրի հարավային սահմանից՝ չնայած ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությանը, հայտնում է բրիտանական The Times պարբերականը: Չցանկանալով հրահրել Վաշինգտոնի հետ զինված հակամարտություն, Թուրքիան ձգձգում է հարձակումը՝ փոխարենը փորձելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածություն ձեռք բերել իր կողմից վերահսկվող անվտանգության գոտու սահմանների հարցում:
The Times-ը գրում է, որ նախկինում ԱՄՆ-ն նույնպես աջակցել է Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (FSA) կոչվող զինված խմբավորմանը, սակայն ներկա պահին Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին» (SDF):
Հրապարակման համաձայն, անցած կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողություններ կանցկացվեն Սիրիայի հյուսիսում՝ «Սիրիայի Ժողովրդական ուժերին» (SDF) Թուրքիայի հարավային սահմաններից դուրս մղելու համար, և «Սիրիայի ազատ բանակի» (FSA) բարեկամական զորքերը վերահսկելու են ազատագրված տարածքները: Միակ լուրջ խնդիր է այն է, որ ամերիկյան ռազմական բազան գտնվում է այս գոտում, ուստի նման գործողությունները ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին կստիպեն դուրս գալ միմյանց դեմ: Ծավալված դիվանագիտական քննարկումները հետաձգեցին Անկարայի ծրագրած հարձակումը, բայց ոչ երկար ժամանակով: Օրինակ՝ SETA կառավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Օմեր Օզկըզըլջիկը կարծում է, որ թուրքական կողմի գործողությունները «անխուսափելի են ստատուս-քվոյի ներկայիս կարգավիճակը պահպանելիս», և Վաշինգտոնը «գուցե չի ցանկանա պահել իր խոստումը՝ փոխելով այն»:

Բրիտանական պարբերականը՝ վկայակոչելով դիվանագետներին, նշում է, որ Էրդողանը Թուրքիայի սահմանում «Սիրիայի Ժողովրդական ուժերի» (SDF) ներկայության մեջ «անվտանգության սպառնալիք է տեսնում, որը պետք է ոչնչացվի»: Միայն ԱՄՆ-ի հետ պատերազմից խուսափելու ցանկությունը նրան կանգնեցնում հարձակումից: Բացի այդ, երկու երկրների միջև հիմնարար տարաձայնությունները չեն լուծվել, մասնավորապես Անկարայի կողմից Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի ձեռք բերումը՝ չնայած ԱՄՆ սահմանափակումներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր