ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը կորցրել է 800 միլիարդ ռուբլի
21:30, 14.08.2019 | mamul.am
4237 | 0

2014-2015թթ. պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը ետ են գցել 1,2%-ային կետով: Այս մասին վկայում են Ֆինլանդիայի բանկի Անցումային տնտեսությունների ինստիտուտի համար արված հաշվարկները: Սակայն 2015-ի անկման հիմնական պատճառը միայն պատժամիջոցները չէին, այս մասին գրում է РБК-ն։
Հետընթացն անխուսափելի սցենար էր Ռուսաստանի տնտեսության համար 2014-ից հետո, երբ գործի դրվեցին արևմտյան պատժամիջոցները, այնուհանդերձ, դրանք անկման հիմնական կատալիզատորը չէին: Այսպիսի եզրակացության են եկել Չեխիայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի (CERGE-EI) փորձագետներ Աննա Պեստովան և Միխայիլ Մամոնովը։ Նրանք համոզված են, որ տնտեսական աճի տեմպերի նվազումն սկսվել է պատժամիջոցների կիրառումից մոտ մեկ տարի առաջ: Տնտեսական աճի անկումը շարունակվել է 2014-ին, երբ ՀՆԱ-ի տարեկան աճը կազմել է 0,7% (2012-ին՝ 3,7% և 2013-ին՝ 1,8%):
Հեղինակները նշում են, որ այդ ժամանակ տնտեսության աճի անկումը հիմնականում պայմանավորված էր կառուցվածքային խնդիրներով` բացասական ժողովրդագրական ցուցանիշ, և թույլ բիզնես միջավայրի տարածում:
Պատժամիջոցները սահմանափակեցին ռուսաստանյան ընկերությունների մուտքը դեպի արտաքին վարկային համակարգ, ինչի արդյունքում 2014-2015թթ. կորպորատիվ արտաքին պարտքի ծավալը կրճատվեց 25%-ով:
Միևնույն ժամանակ, նավթի գները կտրուկ ընկան: Դա մեծապես ազդեց ՌԴ տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ նավթի և գազի վաճառքը կազմում է ապրանքների արտահանման 70%-ը, նշում են տնտեսագետները:
Պատժամիջոցներից տնտեսության կորուստը կարելի է գնահատել ավելի քան 800 միլիարդ ռուբլի (հաշվարկներն արված են 2011թ. ռուբլու փոխարժեքով` հղում անելով «Ռոսստատ»-ի տվյալներին):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր