ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հայաստանում կստեղծվեն ուսանողական մարզական լիգաներ
20:55, 14.08.2019 | mamul.am
2479 | 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր հանդիպել է ՀՀ բուհերի ռեկտորների և ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի կանոնակարգը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել բարձր մակարդակի ուսանողական մարզական լիգաներ, որոնք ոչ միայն կնպաստեն ուսանողների մարզական ունակությունների զարգացմանն ու նրանց համար կստեղծեն պրոֆեսիոնալ սպորտի անցման հնարավորություն, այլ նաև կբարձրացնեն հենց համալսարանների վարկանիշը։ Միասին մենք պետք է գնանք դեպի ուսանողական մարզական խաղերի նոր, ավելի մրցակցային համակարգի ներդրման ուղղությամբ»,-նշել է Գևորգ Լոռեցյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր