ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«16 կետերը պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»․ ՔԿ պաշտոնյան՝ Ամուլսարի շահագործման մասին
22:40, 14.08.2019 | mamul.am
2607 | 0

««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանը:

«Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չեն հասնի: Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի»,-ասել է պաշտոնյան ՝ հավելելով․ «Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիանի» կողմից ներկայացած մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, բայց նաև առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ ու եկել եզրակացության, որ եթե նախատեսված միջոցները իրականացվեն պատշաճ նախագծված և սահմանված կարգով, և 16 կետերը պահպանվեն, ապա բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր