««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանը: «Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չեն հասնի: Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի»,-ասել է պաշտոնյան ՝ հավելելով․ «Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիանի» կողմից ներկայացած մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, բայց նաև առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ ու եկել եզրակացության, որ եթե նախատեսված միջոցները իրականացվեն պատշաճ նախագծված և սահմանված կարգով, և 16 կետերը պահպանվեն, ապա բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»:
|