ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ֆիլադելֆիայում հրաձիգները վիրավորվել են 7 ոստիկանի
12:30, 15.08.2019 | mamul.am
7616 | 0

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող շինություններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ու վիրավորել 6 ոստիկանի։ Շինությունը շրջափակված է եղել ոստիկանության աշխատակիցների և հատուկջոկատայինների կողմից: Այս մասին հայտնում է Ֆիլադելֆիա քաղաքի ոստիկանության բաժինը Twitter-ի իր էջում:
Նշվում է, որ վեց ոստիկան ստացել է հրազենային վնասվածքներ, ևս մեկը վիրավորվել է, երբ մեքենայով հետապնդել է հրաձիգներից մեկին: ABC News-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը շարունակվել է շուրջ մեկուկես ժամ: Հայտնի է, որ այդ տարածքում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություններ` թմրանյութեր վաճառողներին ձերբակալելու նպատակով:
Իրավիճակին հետևում է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր