ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տիգրան Մինասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
23:00, 16.08.2019 | mamul.am
2336 | 0

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները՝ 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:

55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով առավելության հասավ հնդիկ Վիջայ Վիջայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում Տիգրան Մինասյանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովի հետ և լարված պայքարում զիջեց 7:8 հաշվով: Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթեց կորեացի Կյոտարո Սոգաբեին: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը Իրանը ներկայացնող Շահին Մոֆրադն էր, ում Հրաչյան պարտվեց 1:3 հաշվով: Հետագայում իրանցի ըմբիշը նույնպես պարտվեց և Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

77 կգ քաշային Վահե Պողոսյանը պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 8:6 հաշվով հաղթելով Ղրղզստանը ներկայացնող Ազամատ Ուլուին, 1/8 եզրափակչում նա 6:12 հաշվով պարտություն կրեց հնդիկ Սաջան Սաչանից: Հնդիկ ըմբիշը պարտվեց քառորդ եզրափակչում և Վահեն չի պայքարի բրոնզե մեդալի համար:

87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչիչ, որտեղ 4:3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Վալենտին Շկլիարենկոյին: 1/4 եզրափակչում Բաղդասարյանը 1:3 հաշվով պարտվեց բելառուս Իգոր Յարաշևիչին: Բելառուս ըմբիշը նույնպես պարտվեց կիսաեզրափակչում, իսկ Հակոբը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր