ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. «Հրապարակ»
10:00, 17.08.2019 | mamul.am
4383 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվի նաև իշխանության առաջարկած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Հիշեցնենք․ իշխանությունը, հրաժարականի դիմաց, առաջարկել է ցմահ աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։

Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել այդ առաջարկը, քանի որ, նախ, նման օրենքն ապօրինություն է, և եթե անգամ իրենց փոխարեն եկած նոր ՍԴ դատավորներն այն հակասահմանադրական չճանաչեն, ապա Փաշինյանի իշխանության հեռացումից հետո հաստատ ոչ միայն ցմահ աշխատավարձը չի պահպանվի, այլև իրենք ստիպված կլինեն տարիներ անց պետությանը վերադարձնել այդ գումարներն ու պատասխան տալ անօրինական գործընթացին մասնակից լինելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր