ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նորագույն շրջանի հեղինակները փորձում են նախարարության վրա «ծախել» «թավշյա հեղափոխությունը»». Վ. Թոքմաջյան
21:20, 17.08.2019 | mamul.am
3952 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակենք պատմության դասագրքերի թեման։ Նորագույն շրջանի հեղինակները փորձում են նախարարության վրա «ծախել» «թավշյա հեղափոխությունը»։ Ի՞նչ է սա. հավատարմության երդում ցանկացած իշխանությա՞ն։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովը նման առաջարկով հանդես չի եկել։ Չեմ կարող չնշել, որ նախարարությունում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, փոխնախարարը ևս դեմ է եղել «թավշյա հեղափոխությունը» դասագրքերում ներառելուն։ Դա շեշտվել է բոլոր քննարկումների ժամանակ։
Մարդ պետք է մի քիչ հարգանք տածի իր մասնագիտության հանդեպ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր