ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մի քանի լոկալ ու ռեգիոնալ նշանակության հարցեր կան». Արշալույս Մղդեսյան
20:15, 17.08.2019 | mamul.am
3087 | 0

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի լոկալ ու ռեգիոնալ նշանակության հարցեր կան, որ գուցե միմյանց հետ ուղիղ կապ չունեն, բայց շատ կարևոր են։

1) ՍԵՎԱՆԱ լիճ - ե՞րբ ենք մենք ունենալու լճի՝ որպես էկոհամակարգի ու հանգստի գոտու զարգացման իրատեսական հայեցակարգ ու հստակ գործողությունների պլան։ Սա տուրիզմի ու գյուղատնեսության զարգացման հզոր խթան կլինի։ Ընդ որում մեկը մյուսի հետ շատ լուրջ շաղկապված է։ Սևանի պոտենցիալը, հատկապես ամռան ամիսներին մենք շատ վատ ենք օգտագործում տուրիստական տեսանկյունից։ Սևանը էն եզակի վայրերից է, որտեղ կարելի է կազմակերպել ակտիվ ու պասիվ հանգիստ, ցերեկը լողալ, զագառ ընդունել, իսկ երեկոյն հով եղանակին դուրս գալ՝ ման գալու, ժամանցի։ Ծովում նման բան հնարավոր չէ, քանի ցերելը տոթ է, գիշերը էլի տոթ է։ Իսկ Սևանում տուրիստական սեզոնը երկարաձգելու համար, պետք է մտածել ձմեւռային հանգստի ձեւերի կազմակերպման մասին։

2) Լինելու է արդյոք Երևանում անտերության մատնված ազատ տարածքների «լցման», «կիրառման» հստակ ռազմավարություն։ Կենտրոնում եւ ոչ միայն գիտեմ մի քանի դատարկ կետեր, շենքեր, որ ուղղակի մաշում են։ Օրինակ՝ Աբովյանի վրա գտնվող ու հարուստ պատմությամբ Երեւանի նախկին հանրախանութը՝ «Մանկական աշխարհը» նախկին։

3) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում համահայկական օրակարգի ձևավորման մասին իր ծրագրային ելույթյում, հնչեցրեց Լեոնիդ Ազգալդյանի հայտնի արտահայտությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ի՞նչ է սա նշանակելու գործնականում։ Արդյոք Հայաստանի ներկայության ծավալը Արցախի քաղաքական ու հասարակական գործընթացներում ավելանալո՞ւ է, եթե այո, ապա ինչպե՞ս եւ մինչեւ ո՞ւր։ Ի՞նչ է սա նշանակելու Ադրբեջանի հետ բանակցություններում, արդյոք պե՞տք է սպասել Երեւանի դիրքերի կոշտացում։ Ու քանի որ Արցախը Հայաստան է, ապա Հայաստանն իր տարածքների վերաբերյալ փոխզիջումների բանակցություններ չի վարելու։ Կամ եթե վարելու է, ապա Արցախի ո՞ր մասն է Հայաստան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր