ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Եթե Նիկոլ Փաշինյանն ուզենար Սերժին նստեցնել, 1.4 տարի չէր հապաղի». Ոսկան Սարգսյան
15:45, 17.08.2019 | mamul.am
5335 | 0

Լրագրող Ոսկան սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին կնստեցնեն։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզենար Սերժին նստեցնել, մի տարի, 4 ամիս չէր հապաղի։ Հայաստանում գառ գողացողին, մի ծառ կտրողին ազատազրկում են, իսկ Սերժ Սարգսյանին անգամ մեղադրանք չի առաջադրված։ ԱԱԾ-ի արխիվները լիքն են կոռուպցիոն գործերով փաթեթներով, որոնց թելերը վերև են ձգվել։ Եթե Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեն, չի բացառվում, որ նրա հանդեպ հարուցված քրեական գործը դատարանում քանդվի: Դա կարող է տեղի ունենալ քննիչների, դատախազների ապաշնորհության հետևանքով կամ էլ՝ իշխանության գծած, պայմանավորված սցենարով; Բայց մի քանի տարի դատական ձրի թատրոնը ապահովված կլինի: Շոուն պետք է շարունակվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր