ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պետությունը կփոխհատուցի տարեցներին ու հաշմանդամներին՝ վարձակալած բնակարանի դիմաց. նախագիծ
17:00, 17.08.2019 | mamul.am
3616 | 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որի նպատակը որոշակի բնակության վայր չունեցող աշխատող տարեցներին և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց վարձակալած բնակելի տարածության դիմաց ֆինանսական աջակցության տրամադրելն է:

Ինչպես նշված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված փաստաթղթի հիմնավորման մեջ, այժմ տուն-ինտերնատներում խնամվողների մեջ կան անձինք, ովքեր ցանկանում են և ի վիճակի են աշխատելու, սակայն տուն-ինտերնատի կանոնադրությունն արգելում է նրանց դա անել: Կան նաև անօթևան անձինք, ովքեր ցանկանում են աշխատել, սակայն չունեն կացարան, ուստի ստիպված չեն աշխատում, երբեմն էլ ազատվում են աշխատանքից և դիմում տուն-ինտերնատ ընդունվելու համար:

Նախնական հարցումները ցույց են տվել, որ թե տուն-ինտերնատներում խնամվողների, թե ժամանակավոր կացարանում բնակվող անօթևանների մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել, եթե կացարան ունենային:

Ուստի՝ կառավարությունը նախատեսում է ժամանակավոր կացարաններում, խնամքի հաստատություններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող միայնակ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող և գրանցված աշխատանք ունեցող 65 տարին լրացած, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց վարձակալական հիմունքներով բնակվելու դեպքում` բնակելի տարածության վարձավճարի դիմաց հատկացնել դրամական փոխհատուցում: Դրա առավելագույն չափ առաջարկվում է սահմանել 100 հազար դրամը:

Կանխատեսվում է, որ առնվազն 30 խնամվող դուրս կգրվի տուն-ինտերնատներից և անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանից, կաշխատի, կվարի անկախ կյանք, ինչը երկուստեք արդյունավետ կլինի՝ թե պետության, և թե անձի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր