ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հայտնի են Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները
18:00, 17.08.2019 | mamul.am
2421 | 0

Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում կայացան բասկետբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերի եզրափակիչները։

Տղամարդկանց պայքարի եզրափակչում «Գլենդել»-ը 92։84 հաշվով լարված պայքարում առավելության հասավ «Բևերլի Հիլզ»-ի նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը («Գլենդել»), ով վաստակեց 40 միավոր։ Երրորդ տեղը զբաղեցրեց Թեհրանի թիմը։

Կանանց պայքարի եզրափակիչ խաղում «Գլենդել»-ը 72։57 հաշվով հաղթեց «Թեհրան»-ին։ Երրորդ տեղը գրավեց «Սպահան»-ը :

Հայտնի են Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր