ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված զինվորականի մասին
18:50, 17.08.2019 | mamul.am
17483 | 0

Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»:

Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:
Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը:

«Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը, մենք հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ներկա պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր