ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երկրի խոշորագույն ներդրումային ծրագիրը դառնում է քաղաքական մանրադրամ». Դ. Մալխասյան
23:20, 17.08.2019 | mamul.am
4275 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար չէր կռահել, որ Ամուլսարի շուրջ բոլոլան վերջում այսպիսի ընթացք էր ունենալու։ Երբ տարուց ավելի փակված են հանքի ճանապարհներն ու խնդրին տևական ժամանակ լուծում չի տրվում, ապա ջուրը սկսում է պղտորվել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնողները շատանալ։

Սրա տրամաբանական ավարտը լինում է այն, որ երկրի խոշորագույն ներդրումային ծրագիրը տնտեսությանը օգուտ բերելու փոխարեն դառնում է քաղաքական մանրադրամ ու ով ինչպես կարողանում է օգտագործում է թեման։
Ով երեկ դեմ էր ու արդարացնում էր իշխանությանը հարցը չլուծելու համար, այսօր՝ կողմ է։ Ով երեկ իշխանությանը հայհոյում էր հանքը չբացելու համար, այսօր դեմ է հանքի աշխատելուն։
Այս խառնիճաղանջ իրավիճակը ցույց է տալիս, որ այստեղ բնապահպանական թեմա էլ չկա, թեման դառել է մաքուր քաղաքական։ Փորձ է արվում այս թեմայի վրա դիվիդենտներ կպցնել։ Սակայն այս ամենի հետևանքով Հայաստանը հայտ է ներկայացնում դառնալ հետամնաց աֆրկյան երկիր, որտեղ խոշոր միջազգային ներդրումները քաղաքական խաղաքարտ են հանդիսանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր