Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար չէր կռահել, որ Ամուլսարի շուրջ բոլոլան վերջում այսպիսի ընթացք էր ունենալու։ Երբ տարուց ավելի փակված են հանքի ճանապարհներն ու խնդրին տևական ժամանակ լուծում չի տրվում, ապա ջուրը սկսում է պղտորվել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնողները շատանալ։ Սրա տրամաբանական ավարտը լինում է այն, որ երկրի խոշորագույն ներդրումային ծրագիրը տնտեսությանը օգուտ բերելու փոխարեն դառնում է քաղաքական մանրադրամ ու ով ինչպես կարողանում է օգտագործում է թեման։ |