ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կինը 2 երեխա է ունեցել 2 ամսվա տարբերությամբ
00:15, 18.08.2019 | mamul.am
10613 | 0

Ղազախստանի Ուրալսկ քաղաքի պերինատոլոգիայի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել: 29-ամյա Լիլիա Կոնովալովը 2 երեխա է ունեցել 2 ամսվա տարբերությամբ: Նրա դուստրը լույս աշխարհ է եկել հղիության 25-րդ շաբաթում, իսկ 2 ամիս 16 օր անց ծնվել է որդին: Հաղորդվում է, որ հազվադեպ այս երևույթ պատճառը կնոջ մարմնի անատոմիական առանձնահատկությունն է, նա ունի զույգ արգանդ:

Ըստ վիճակագրության՝ այս պարագայում ողջ երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունը հավասար է 1-ը 50 միլիոնի, սակայն բժիշկների ջանքերի շնորհիվ մայրիկն ու երեխաները ողջ-առողջ են:

Նշենք, որ աղջիկը ծնվել է 850 գրամ քաշով և 42 սմ հասակով, որդին՝ 2,9 կգ քաշով, 50 սմ հասակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր