ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին «Hyundai Sonata»-ն ընկել է ջրատարը. կան տուժածներ
11:30, 18.08.2019 | mamul.am
3280 | 0

Օգոստոսի 18-ին, ժամը 04:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Վարդան Բ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր` Օլգա Գ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր