ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն չի նկատել դա, սրանով պետք է զբաղվեն այլ իրավապահ մարմինները». Լևոն Գալստյան
22:05, 18.08.2019 | mamul.am
4508 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ու այսօր նորից եմ կարդում ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերության զեկույցն Ամուլսարում ջրերի աղտոտման, սեյսմիկ, հիդրոերկրաբանական, թթվային դրենաժի խնդիրների և դրանց ուղեկցող վտանգների կառավարման միջոցառումների մասին, որոնք արվել են «Լիդիան»-ի կողմից ՀՀ նախորդ կառավարությանն ու հանրությանը ներկայացրած տվյալների հիման վրա և համոզվում, որ այս զեկույցն ամբողջովին հաղորդում է հանցագործության մասին։
Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն չի նկատել կամ չի ուզել նկատել դա, սրանով պետք է զբաղվեն այլ իրավապահ մարմիններն ու վերահսկող կառույցները։
Պարզաբանում․ Այո՛, ջրերի, թթվային դրենաժի և երկրաբանության մասով հետազոտությունները լիբանանյան «ԷԼԱՐԴ»-ը չի արել, այլ արել են ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերության փորձագետները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր